“Յունիբանկ”-ը ներդրել է ընթացիկ հաշիվների մասին տեղեկացնող SMS համակարգ

13.03.2008 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է հաճախորդներին ընթացիկ հաշիվների մասին տեղեկատվություն տրամադրող SMS համակարգի ներդրման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, SMS-ծառայության փաթեթը ներառում է տեղեկատվություն հաճախորդների հաշիվների դեբետի, կրեդիտի եւ մնացորդի, բանկային նոր ծառայությունների պայմանների եւ սակագների, ինչպես նաեւ արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ:

Առաջին ամիսը SMS-փաթեթն առաջարկվում է անվճար, հետագայում հաճախորդներին անհրաժեշտ է բաժանորդագրվել: Արտարժութային փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:

Ներկայումս ծառայությունը մատուցվում է բանկի գլխամասային գրասենյակում, մոտակա ժամանակահատվածում այն կներդրվի նաեւ մասնաճյուղերում:

Դիտում՝ 6811

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW