Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 460 ընտանիքի խնդիր կլուծվի
07.05.2020 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.glavny.tv/

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս ծրագրով դե յուրե ավարտվում են պետության՝ աղետի գոտում բնակարանային հարցերը լուծելու պարտավորությունները:
«Կան բազմաթիվ ընտանիքներ, ովքեր դե յուրե չունեն նման կարգավիճակ: Եվ սա չի նշանակում, որ առհասարակ հետագայում որեւէ ծրագիր չի իրականացվելու: Հետագայում մենք կփորձենք հասկանալ, թե այլ ինչ շրջանակ է մնում եւ այդ խնդիրներն ինչպես ենք լուծելու»,- ասել է փոխվարչապետը:
2019թ. տարեվերջի դրությամբ՝ աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու է ճանաչվել մոտ 460՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիք: Նրանցից 227-ը նախընտրել է բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տարբերակը: Այս ընտանիքների խնդրի լուծման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 1,29 մլրդ դրամ:
Մյուս 229 ընտանիքից 13-ին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն (ԲԳՎ եւ ուղղակի), իսկ 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: