ԿԲ-ին առաջարկում են ժամանակավորապես մեղմել պրուդենցիալ կարգավորումները

07.05.2020 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» հիմնադրամ #ԿԲ #կարգավորումներ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է աշխուժացնել բանկային վարկավորումը:

Այս մասին ասվում է «Լույս» հիմնադրամի հրապարակած «Նոր կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում եւ Հայաստանում» համեմատական վերլուծության մեջ:

«Ճգնաժամի պայմաններում որպես կանոն ավելանում են չաշխատող վարկերը: Արդյունքում աճում են նաեւ բանկերի կողմից հնարավոր կորուստների պահուստաֆոնդին կատարվող ծախսագրումները, եւ նվազում է բանկերի նորմատիվային կապիտալը: Այս իրավիճակում բանկերը հարկադրված են կրճատել վարկավորումը: Սակայն ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է հակառակը՝ բանկային վարկավորման աշխուժացումը, որը կարող է նպաստել ձեռնարկությունների կարողությունների վերականգնմանը: Հետեւաբար, ցանկալի կլիներ, որ Կենտրոնական բանկը դիտարկեր պրուդենցիալ կարգավորումները ժամանակավորապես մեղմելու հնարավորությունը՝ բնականաբար առանց զոհաբերելու ֆինանսական համակարգի կայունությունը: Նշենք, որ ներկայումս այսպիսի պրակտիկա կիրառվում է տարբեր երկրների կենտրոնական բանկերի կողմից՝ նպատակ ունենալով հաղթահարել COVID-19-ի տնտեսական հետեւանքները»,- ասված է վերլուծության մեջ:
Դիտում՝ 2506

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW