ՀԾԿՀ հավանություն է տվել “ՀայՌուսգազարդի” ներդրումային ծրագրին

07.03.2008 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր հավանություն է տվել 2008-2010 թթ. “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ ներդրումային ծրագրին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ՀայՌուսգազարդի” ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանն այսօր ասել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 45 մլրդ 200 մլն դրամ:

“ՀայՌուսգազարդը” մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել անվտանգության ապահովման հարցերին եւ 2010 թվականի դրությամբ նախատեսում է իր բաժանորդների բնակարաներում տեղադրել անվտանգության ավտոմատ համակարգեր` ձայնաազդանշաններ:

“ՀայՌուսգազարդի” գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ասել է, որ տվյալ համակարգի ինքնարժեքը կազմում է 28 հազար դրամ` առանց ԱԱՀ: Այդ գումարը վճարվելու է բաժանորդների կողմից 10 տարվա ընթացքում` օգտագործված գազի վճարումների հետ մեկտեղ:

Կարեն Կարապետյանն ասել է, որ ընթացիք տարում սակագների փոփոխություն չի նախատեսվում, սական “ցանկացած ներդրումներ ենթադրում են գների աճ”: Նա նաեւ հայտնել է, որ 2008 թվականին ընկերության բաժանորդների թիվը կաճի 50 հազարով:

Դիտում՝ 6660

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW