“Վիմպելկոմը” պաշտոնապես հայտարարեց, որ “ԱրմենՏելն” անվանափոխելու է “Բիլայնի”

06.03.2008 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Վիմպելկոմ” ԲԲԸ գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսն այսօր հայտարարել է, որ “մենք ունենք բոլոր իրավունքները Հայաստանի տարածքում աշխատել մեր ապրանքանշանի ներքո եւ ուրախ ենք, որ այժմ կան օրինական հիմքերը հանրապետությունը ՙԲիլայն՚ ընդհանուր տարածքին միացնելու համար”:

“Հիմա մեր առջեւ կանգնած է անվանափոխության իրականացման եւ “ԱրմենՏելի” բոլոր գործընթացները “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի ընդհանուր չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը”, - ասել է Դմիտրի Պլեսկոնոսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Վիմպելկոմ” ընկերությունների խումբն այսօր հայտարարել է, որ փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության Մտավոր սեփականության գործակալությունն որոշում է կայացրել “Վիմպելկոմ” ԲԲԸ եւ “ԱրմենՏել” ՓԲԸ միջեւ “Բիլայն” եւ Beeline ապրանքանիշերի օգտագործման իրավունքների փոխանցման արտոնագրված պայմանգրի գրանցման, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում “Ապրիր վառ կողմի վրա” կարգախոսի օգտագործման մասին:

“Դա նշանակում է, որ նշված ամսաթվից “ԱրմենՏել” ՓԲԸ-ն օրինական կերպով կարող է Հայաստանի տարածքում օգտագործել տվյալ ապրանքանիշները”,- հայտնել են “Վիմպելկոմի” մամլո ծառայությունում:

2008 թվականի հունվարին Հայաստանի Վճռաբեկ դատարանը հաստատել էր Հայաստանի տարածքում կապի ծառայությունների վերաբերյալ “Բիլայն” եւ Beeline ապրանքանիշերի միջազգային գրանցման տարածումը: Դատարանի որոշումից անմիջապես հետո “Վիմպելկոմը” սկսեց Հայաստանում “ԱրմենՏել” ՓԲԸ-ն իր ապրանքանիշների օգտագործման իրավունքների փոխանցման գրանցման ընթացակարգերը:

Դիտում՝ 6560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW