IDBank-ը հանդես է եկել նոր առաջարկով

23.04.2020 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ը տեղեկացնում է, որ այսուհետ առանց PIN կոդի մուտքագրման վճարում կատարելու սահմանաչափը նոր թողարկվող քարտերի համար 20 000  դրամ է։

IDBank-ի Visapaywave քարտերով տարբեր վաճառակետերում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է քարտը մոտեցնել POS տերմինալին։

«IDBank-ն այս քայլով հնարավորություն է տալիս իր հաճախորդներին չվտանգել իրենց առողջությունը, եւ ավելի մեծ գումարի չափով վճարում կատարել անգամ քարտն առանց վաճառողին փոխանցելու»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկում նշել են, որ անհպում կարելի է վճարել նաեւ Idram դրամապանակին կցված IDBank-ի քարտերով՝ օգտվելով QR եւ NFC տեխնոլոգիաներից։  

«IDBank-ն առաջարկում է Idram Rocket Visa, ինչպես նաեւ VisaGold, Visa Platinum, Visa Signature, VisaInfinite դեբետային եւ կրեդիտային քարտեր, որոնք կարող եք պատվիրել Idram հավելվածից եւ բանկի կայքից»,- ամփոփել են բանկում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9899

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW