ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջարկը՝ Mastercard-ի Պրեմիում դասի քարտապանների համար

21.04.2020 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Mastercard #Farfetch.com
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն իրենց Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապաններին առաջարկում են ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 31-ը գնումներ կատարել Farfetch.com կայքից կամ բջջային հավելվածից եւ օգտվել մինչեւ 10% զեղչից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Farfetch.com կայքում կամ բջջային հավելվածում գտնել ավելի քան 1 100 խանութներից ավելի քան 2 000 հայտնի եւ նորաձեւ ապրանքանիշեր  եւ առանց տանից դուրս գալու ձեռք բերել ապրանքներ զեղչով աշխարհի շուրջ 50 երկրներից:

Վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել MCCIS10 պրոմո ծածկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ իրավիճակի պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել առավել հարմար եւ անվտանգ վճարման եղանակից` առցանց գնումներից:

Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Mastercard-ի կայքերը, կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW