Չնայած համաճարակային իրավիճակին, որը հատկապես սպասարկման ոլորտում գործող բիզնեսներին լուրջ մարտահրավեր է նետում, ընկերությունները գործունեության նոր ուղիներ են փնտրում։ Իդրամ ընկերությունն էլ առաջարկում է այդ ուղիներից ամենաարդյունավետը։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է՝«Իդրամն իր արագ ու նորարար լուծումներով թե իր հաճախորդների, թե գործընկերների կողքին է։ Որպես հայկական շուկայում անհպում վճարումների ներդրման եւ զարգացման առաջամարտիկ, Իդրամը բիզնեսներին կոչ է անում տեղափոխվել զարգացման նոր փուլ՝ կիրառելով ընկերության կողմից առաջարկվող անհպում վճարման տեխնոլոգիական զանազան լուծումները։1.Եթե ձեր բիզնեսը զբաղվում է սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության իրերի եւ պարագաների վաճառքով, դրանց համար վճարումներ ընդունելու ամենաանվտանգ եւ արագ տարբերակը QR եւ NFC տեխնոլոգիաներով անհպում վճարումներն են։ Իդրամն այսօր ապահովում է ավելի քան 2000 կետերի ծածկույթ, եւ գործընկերների թիվն օրեցօր ավելանում է։2. Ձեր առցանց խանութում կարող եք ինտեգրել Իդրամով վճարման եղանակը՝ այսպիսով ապահովելով պոտենցիալ գնորդների մեծ հոսք, քանի որ Իդրամն այսօր շուկայում առաջատար է իր հաճախորդների քանակով եւ անհպում վճարումների տրամադրած լուծումներով։ 3. Առցանց անկանխիկ վճարում կարող եք ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ չունեք օնլայնխանութ կամ վաճառքի ծրագիր։ Պարզապես ձեր ընկերության կայքերում եւ սոց․ մեդիա էջերում հարկավոր է տեղադրել Իդրամի տրամադրած QR կոդը, որը Idram հավելվածով սկանավորելուց հետո հաճախորդըմուտքագրում է վճարման ենթակա գումարը եւ հեշտությամբ վճարում՝ ավարտելով օնլայն գնումը։4. Եթե հաճախորդը ցանկանում է վճարել առաքման պահին, ապա Իդրամը նաեւ դա է ապահովում գործընկերների համար։ Պարզապես առաքիչն իր մոտ առկա Idram partner հավելվածում պետք է մուտքագրի վճարման ենթակա գումարի չափը եւ գեներացնի QR կոդ, իսկ հաճախորդնիր հերթին սկանավորի QR-ը եւ կատարի վճարումը։ Սա եւս մեկ հնարավորություն է հաճախորդի համար լիովին անվտանգ եւ անհպում վճարում ապահովելու համար՝ հաճախորդին հարմար վայրում։ Եթե դուք ցանկանում եք հավելյալ խրախուսել ներկայիս եւ ապագա նոր հաճախորդներին, ապա Իդրամի լոյալության հարթակը թույլ է տալիս գործընկերներին կիրառել եւ ճկուն կառավարել cashback քաղաքականություն՝ ըստ ժամերի, տեսականու, գումարի եւ այլն։ Հաճախորդներն անհպում վճարումներ իրականացնելիս ստանում են գումարի ակնթարթային վերադարձ իրենց Իդրամ հաշվին։ Այս լուծումը հաշված րոպեների ընթացքում կարելի է է տեղադրել ձեր դրամարկղի համակարգչի վրա եւ բարձրացնել հաճախորդների հավատարմությունը։Արդեն քեշբեք տրամադրող գործընկերներին ծանոթացեք այստեղ։Այսպիսով, Իդրամն առաջարկում է բոլոր հնարավոր լուծումները նույնիսկ արտակարգ դրության պայմաններում բիզնեսի շարունակականությունն ապահովելու եւ այն զարգացնելու համար։ Հաճախորդներին էլ մնում է ներբեռնել հավելվածի թարմացված տարբերակը App Store-ից եւ Google Play-ից եւ օգտվել անհպում վճարման եղանակներից։Առաջարկված լուծումները ձեր բիզնեսում կիրառելու համար Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն եւ պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ ask@idram.am էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30-00։30-ը»։ Tweet Դիտում՝ 6136