Վարչապետ. Մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու

16.04.2020 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դավիթ Անանյան #գներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ապրանքային եւ սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է:

«Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից: Մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու»,- նշել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն ասել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործարկցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ հայտնել է, որ Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը։

«Նա կարանտինից դուրս է եկել, ակտիվ մասնակցություն է ունենում բոլոր գործընթացներին»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 1804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW