ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտապանների համար առաջարկ է ներկայացրել

15.04.2020 | 08:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Menu.am
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը առաջարկում են 11.04.2020-ից մինչեւ 31.10.2020թթ. օգտվել Menu.am առաքման ծառայությունից:

«Պատվերի դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով հաճախորդը կստանա առաքման գումարի ամբողջական ետ վերադարձ 24 ժամվա ընթացքում Menu.am հաշվին: Գումարը կվերադարձվի բոնուսի տեսքով հաճախորդի Menu.am հավելվածի հաշվին, որը հաճախորդը կկարողանա օգտագործել հետագա պատվերների ընթացքում: Բոնուս ստանալու համար պատվերի դաշտում պետք է նշել #VisaMenu պրոմո ծածկագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաճախորդները, ովքեր կկատարեն առավելագույն թվով պատվերներ, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով կպարգեւատրվեն բոնուսներով` $100-ին համարժեք դրամի չափով եւ կօգտագործեն բոնուսը հավելվածի շրջանակում:

Մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքից, կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW