Բուժաշխատողներն անվճար կերթեւեկեն ՀԿԵ էլեկտրագնացքներով

14.04.2020 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #բուժաշխատողներ #անվճար երթեւեկություն
Ապրիլի 14-ից մինչեւ արտակարգ իրավիճակի ավարտն առողջապահության ոլորտի աշխատակիցները «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու հնարավորություն կունենան:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հրամանի համաձայն՝ որոշումը կոչված է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում:

«Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթեւեկության ուղությունը:

Ներկա պահին ՀԿԵ ընկերությունը ապահովում է ուղեւորների հոսքը Երեւանի եւ Գյումրիի միջեւ, ինչպես նաեւ Երեւան-Երասխ-Երեւան եւ Երեւան-Արաքս-Երեւան ուղություններով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW