ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ճշգրտել գործունեության տեսակը

24.03.2020 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարող

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը թյուրըմբռնում է առաջացրել:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ որոշ հարկ վճարողներից հնչում են դժգոհություններ, որ իրենց փաստացի գործունեությունը չի համապատասխանում ցանկում նշված գործունեության տեսակներին:

«Թեպետ ուժը կորցրած է ճանաչվել պարետի 23.03.2020թ. թիվ 13 որոշումը՝ ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկ վճարողների գործունեության տեսակը որոշելու համար հիմք են հանդիսացել բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչների վերաբերյալ կատարված նշումները, իսկ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով` նաեւ լիազոր մարմիններից ստացված տեղեկատվությունը:

Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ (այդ թվում` ներկայացնել նաեւ ճշտված հարկային հաշվարկներ)»,- նշել են ՊԵԿ-ում:

 

Դիտում՝ 1029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW