SkillFactory օնլայն դպրոցը գործարկել է Covideducation.ru կայքը, որտեղ ներառվում են անվճար դասընթացներ եւ դասախոսություններ:Ինչպես հաղորդում է Rusbase կայքը, ցանկում ներառված են կրթական նախագծերի առաջարկներ, որոնք կարանտինի ընթացքում հասանելիություն են տրամադրել իրենց ծրագրերին: Դասընթացները բաժանված են հետեւյալ կատեգորիաների.- բիզնես,- մարքեթինգ,- տեխնոլոգիաներ,- տվյալների վերլուծություն եւ ծրագրավորում,- դիզայն,- մշակույթ- օտար լեզուներ,- խոհարարություն,- հոգեբանություն,- երեխաների համար:Հարթակում ներկայացված են առաջարկներ Սբերբանկից, Microsoft-ից, Մեգաֆոնից, Սկոլկովոյից, Data Camp-ից եւ այլ ընկերություններից: Tweet Դիտում՝ 3133