Բիզնեսի հարկային պարտավորությունները չեն վերանայվի
19.03.2020 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«ՓՄՁ-ների համար կլինեն օժանդակության ծրագրեր, որոնք չեն ենթադրում հարկային արձակուրդներ ու արտոնություններ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՊԵԿ նախագահը:
Նա, հիշատակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ներկայացրած օժանդակության ծրագիրը, ասել է.
«Կարծում ենք, որ կառավարության որդեգրած օժանդակության գործիքակազմը շատ ավելի արդյունավետ է, քան հարկերի վճարումների հետաձգումն ու արտոնություններ տրամադրելը»:
Դավիթ Անանյանի խոսքով՝ այդ օժանդակությունը կլինի թե՛ բանկային համակարգի ներդրմամբ, թե՛ ուղղակի՝ հասցեական:
«Կարծում եմ՝ 2 օրից կառավարության օժանդակության նախագծի փաստաթուղթը կամբողջականացվի, կհաստատվի որպես ծրագիր եւ կներկայացվի տնտեսվարողներին»,- ամփոփել է ՊԵԿ նախագահը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: