Հայաստանում բիզնեսին աջակցելու հրատապ փաթեթ կգործարկվի

19.03.2020 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կառավարության նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իրենք իրենց առջեւ խնդիր չեն դրել վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ որ այն լավն էր Հայաստանում:

«Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել՝ հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Մենք այս ընթացքում պետք է իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որը որդեգրել ենք»,- կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերել տնտեսությանը, եւ այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն:

«Այս փուլում, մոտավորապես բիզնեսին հրատապ աջակցություն ցուցաբերելու 25 մլրդ դրամի փաթեթ կգործարկենք, եւս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: 80 մլրդ դրամի էլ հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձեւավորմանն ու կարգաբերմանը»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW