«Կամուրջ» ՈՒՎԿ-ն կաջակցի իր հաճախորդներին

17.03.2020 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #կորոնավիրուս
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կցուցաբերի անհատական մոտեցում իր բոլոր այն վարկառուներին, որոնք ունեն վճարման խնդիրներ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:

Վարկառուները կարող են դիմել առցանց տարբերակով «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ եւ ֆինանսական խնդիրները հիմնավորող փաստաթղթեր։

«Անվտանգության նկատառումներից ելնելով եւ հոգ տանելով հաճախորդների առողջության մասին՝ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն առաջարկում է իր հաճախորդներին դիմումներն ուղարկել առցանց տարբերակով info@kamurj.am էլ հասցեին կամ Facebook սոցիալական ցանցով:

Դիմումը հաճախորդները կարող են ներբեռնել այս հղումով:

Դիմումը հաճախորդները կարող են լրացնել կամ նաեւ կարող են ձեռագիր գրել, այնուհետեւ անհրաժեշտ է դիմումը ստորագրել ու սկանավորել կամ նկարել եւ ուղարկել նշված էլ. հասցեին կամ Facebook սոցիալական ցանցի Messenger-ով կցելով նաեւ անձնագրի սկանը/նկարը, ինչպես նաեւ առկայության դեպքում ֆինանսական խնդիրները հիմնավորող փաստաթղթերի սկանը/նկարը:

Հիշեցնենք, որ մեր հաճախորդները կարող են վճարումներ կատարել նաեւ online` օգտվելով մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից՝ TelCell, EasyPay եւ Idram վճարային տերմինալներից եւ առցանց հարթակներից»,- հայտնում է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն:

Հաճախորդները կարող են իրենց հետաքրքրող այլ հարցերի համար զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով:
Դիտում՝ 8782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW