Հայաստանի բանկերի միությունը մարտի 16-ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ:«ՀԲՄ-ն հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ առեւտրային բանկերը ստեղծված իրավիճակում եւս պատրաստ են աջակցել եւ անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:Մասնավորապես`- Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ եւ հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ բանկի իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաեւ այդ իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով եւ որի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել իրենց սպասարկող բանկի պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար, եթե բանկի կողմից արդեն իսկ չեն ձեռնարկվել նմանատիպ միջոցառումներ:- Ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեց հաճախորդների մասով, նախապես վարկառուի ներկայացրած դիմումի դեպքում, բանկերի կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում։ Առանձին դեպքերում, ելնելով բանկերի քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում բանկի կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հետաձգված ժամկետներում մարումներ չիրականացնելու դեպքում նշված անձանց վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն հաշվարկվի տույժեր եւ տուգանքներ, ինչպես նաեւ չի վատանա նշված հաճախորդների վարկային պատմությունը: Հնարավոր է նաեւ ժամկետների երկարացում՝ վարկային բեռի հնարավոր ավելացումը կանխելու նպատակով:- Միեւնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները եւ կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն:- Կոչ ենք անում հնարավորինս հաճախ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից եւ բանկային օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը»: Tweet Դիտում՝ 1922