Բանկային համակագում վիճակը վերահսկելի է, ասել է ԿԲ նախագահը

16.03.2020 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հայտարարել է, որ բանկային համակագում վիճակը կայուն է եւ վերահսկելի:

«Այսօր որեւէ խնդիր չկա հանրապետությունում, դրա մասին նաեւ փաստերն են խոսում: Մենք պայմանավորվել ենք մեր գործնկերների հետ եւ հնարավորություն ենք տվել վարկի մարման պայմանները փոփոխել, հետաձգել, երկարացնել մինչեւ 6 ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում նաեւ իջեցնել տոկոսադրույքները»,- նշել է նա:


ԿԲ նախագահի խոսքով՝ այսօրվանից սկսած բանկերն այդ հնարավորությունն ունեն:

«Քաղաքացիները նաեւ հնարավորություն ունեն դիմելու ԿԲ եւ ստանալու համապատասխան աջակցություն»,- հավելել է Արթուր Ջավադյանը:
Դիտում՝ 2850

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW