Էջմիածինը պայքարում է բացօթյա առեւտրի դեմ

16.03.2020 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էջմիածին #Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով «շատ խիստ պայքար է ծավալել բացօթյա առեւտրի դեմ»։

«Մեր համաքաղաքացիներին հորդորում եմ չզբաղվել ապօրինի բացօթյա առեւտրով, ինչպես նաեւ չգնել այդ առեւտրականներից մթերք»,- ասել է Դիանա Գասպարյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հարուցվելու են վարչական վարույթներ այն անձանց նկատմամբ, որոնք այս ժամանակահատվածում կզբաղվեն ապօրինի բացօթյա առեւտրով։
Դիտում՝ 690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW