ԿԲ-ն բանկերին հորդորել է վարկառուների հանդեպ անհատական մոտեցում կիրառել

14.03.2020 | 19:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ

 ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հայտարարարությամբ։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հորդորել է առեւտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար:

Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի եւ վարկառուների միջեւ, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 010592697 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարությունում։

Դիտում՝ 2651

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW