Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, հրապարակել է ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի»» գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ «ԱյԴԻ Բանկի» կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը։Բանկի տարածած հաղորդագրությունում ասված է.«Հիշեցնենք, 20.09.2019 թ.-ին հրապարակված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով դատարանը որոշել էր բավարարել «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն եւ նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի մոտ 22 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով հայցը եւ բանկից գանձել հայցադիմումի մեջ նշված գումարը։ Վերաքննիչ դատարանը, անցկացնելով 4 դատական նիստ, դրանց ընթացքում համակողմանիորեն քննելով գործի նյութերն, ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստարկները՝ գտել է, որ «Բ․Մ․Լ․» Արզնի ընկերության պահանջն անհիմն է եւ բեկանել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վերաքննիչ դատարանի կողմից գործի բազմակողմանի քննության արդյունքից, նա նաեւ ավելացրել է, որ շարունակում են կասկածներ ունենալ նշված գործարքում քրեական տարրերի առկայության մասին եւ նյութեր են նախապատրաստում համապատասխան հաղորդում ներկայացնելու համար։«Մենք հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու՝ միտված նման գործելաոճը կանխելուն եւ պատրաստ ենք աջակցել պատկան մարմիններին նաեւ փորձագիտական հարթության մեջ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։Անդրադառնալով բանկի զարգացման հեռանկարներին, բանկի Վարչության նախագահը նշել է, որ բանկը բոլորովին վերջերս հայտարարել է կոնցեպտուալ նոր մասնաճյուղի բացման, ինչպես նաեւ Հայաստանում նորույթ հանդիսացող Visa Signature քարտի թողարկման մասին եւ շեշտել, որ անկախ ամեն ինչից՝ զարգացման թվայնացման ուղին բանկը հաղթահարում է մեծ, հաստատուն քայլերով»: Tweet Դիտում՝ 75798