Ֆրանսիական խոշոր ապրանքանիշերը հետաքրքրված են Հայաստանով

06.03.2020 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ժոնաթան Լաքոտ #Տիգրան Խաչատրյան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր ասել է, որ ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով:

«Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետեւ այստեղ կան իրատեսական հնարավորություններ»,- ասել է Ժոնաթան Լաքոտը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:

Դեսպանը հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաեւ ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի եւ Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները:

«Այն նորարարական տեխնոլոգիաները եւ գիտելիքները, որ պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարեւորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաեւ շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը:
Դիտում՝ 2312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW