Պետական եկամուտների կոմիտեն 2019-ի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 80,3%-ով:ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, 2019-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները): 12.09.2019 | 13:20 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտք կվերադարձվի հարկ վճարողներին «Հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռնվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները»,- նշել է նա:2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Վարկառուներին է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար, ինչը 2018-ի ցուցանիշը 68,7%-ով: Թելման Ասատրյանի տեղեկացմամբ՝ 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է ավտոմատացնել հիփոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման գործընթացը: Tweet Դիտում՝ 2527