IDBank-ի մասնաճյուղերն այսուհետ ավելի երկար կաշխատեն

20.02.2020 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ը, հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները, որոշում է կայացրել աշխատել ավելի երկար։

Բանկի գործառնական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ IDBank-ը երկարաձգել է գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատանքային ժամերը:

«Շարունակելով թվայնացման գործընթացը՝ մենք մշտապես զարգացնում եւ կատարելագործում ենք մասնաճյուղային ցանցը։ Հաշվի առնելով ներկայիս կյանքի ռիթմն ու հաճախորդների աճող պահանջները՝ մենք մասնաճյուղերի վերազինմանը զուգահեռ մենք ստեղծում ենք նաեւ սպասարկման առավել հարմար պայմաններ. այդ է պատճառը, որ մեր գրեթե բոլոր (առայժմ բացառություն են կազմում միայն Էջմիածնի եւ Աբովյանի մասնաճյուղերը) մասնաճյուղերն այսուհետ կաշխատեն մինչեւ 20։00-ը, իսկ նոր՝ Հյուսիսային 6 հասցեում բացված ֆլագմանյան «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի մինչեւ 22։00-ը։ Նշված մասնաճյուղերը կաշխատեն նաեւ շաբաթ օրերին՝ ժամը 10։00-16։00-ը»,- նշել է Արման Ասատրյանը։

Ծառայությունների ցանկին, որոնք կարելի է ստանալ երեկոյան ժամերին եւ շաբաթ օրերին՝ ծանոթացեք այստեղ։
Դիտում՝ 11602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW