Բոլոր հին ընկերությունների համար տնտեսության ուբերիզացիան (տերմինն առաջացել է Uber ընկերության անվանումից) մեծ մարտահրավեր է, հայտարարել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:«Մենք տեսնում ենք, որ աշխարհը կտրականապես փոխվել է: Ընդ որում, փոխվել են ոչ միայն տեխնոլոգիաները, այլ տեխնոլոգիաները փոխել են ամեն ինչ: Տեխնոլոգիաները փոխել են այն, ինչից վախենում է բիզնեսը՝ բիզնես մոդելը»,- Գրեֆի խոսքն է մեջբերում Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերականը:Սբերբանկի ղեկավարն օրինակ է բերել իր զրույցը Volkswagen Group-ի ղեկավար Հերբերտ Դիսի հետ, որը կայացել էր այն ժամանակ, երբ նոր էր հայտնվել Uber-ը, եւ Դիսը խոստովանում էր, որ տաքսու ագրեգատորն իրեն վախեցնում է:«Մենք չենք վախենում ինքնագնաց ավտոմեքենաներից, քանի որ մեր ինժեներներն ուրիշներից վատը չեն: Հենց որ էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկ լինի, մենք միանգամից կարտադրենք այդ մեքենան, եւ կանենք դա Tesla-ից ավելի լավ: Մենք վախենում ենք նոր բիզնես մոդելներից, որոնք չենք հասկանում, մենք վախենում ենք Uber-ից, որովհետեւ այդ ուղղությամբ մեր ուղեղը վարժված չէ: Մեզ մոտ ինժեներական ուղեղ է՝ մենք կարող ենք արտադրել լավագույն երկաթը, բայց նման բիզնես մոդելը մենք չենք հասկանում, ուստի որոշել ենք ամեն դեպքում գումար ներդնել մի քանի ընկերություններում, որոնք զբաղվում են տաքսիներով»,- նշել էր Volkswagen-ի ղեկավարը:«Դա այն է, ինչն անհայտ է գործարարների համար, որոնք չեն քնում գիշերներով: Նրանց հաճախ չի վախեցնում այն, ինչի հետ իրենք առնչվել են, եւ այն մարտահրավերները, որոնց նրանք սովորել են պատասխանել: Բայց կան մարտահրավերներ, որոնց նրանք պատրաստ չեն, եւ դա շատ մեծ խնդիր է»,- ընդգծել է Գերման Գրեֆը: Tweet Դիտում՝ 5141