Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը սուպերզբոսանավ է պատվիրել, որը կաշխատի ջրածնային վառելիքով:Ինչպես գրում է The Guardian-ը, զբոսանավը կարժենա £500 մլն ($644 մլն):Զբոսանավի երկարությունը կկազմի 112 մետր: Հինգ տախտակամած ունեցող նավը կկարողանա 14 հյուր տեղավորել, ինչպես նաեւ 31-հոգանոց անձնակազմը:Էներգիայի աղբյուր կհանդիսանա հեղուկ ջրածինը՝ տեղակայված երկու 28-տոննայանոց ամբարներում՝ սառեցված մինչեւ -253°С: Վառելիքային տարրերում ջրածինը կխառնվի թթվածնի հետ, իսկ ջուրը կդառնա երկրորդական պրոդուկտ: Վառելիքը կսնի երկու 1 Մգվ հզորությամբ շարժիչները: 06.02.2020 | 09:58 Բիլ Գեյթսը $100 մլն կհանգանակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար Զբոսանավը շահագործման կհանձնվի 2024-ից ոչ շուտ: Այն կկարողանա զարգացնել 30 կմ/ժամ արագություն եւ առանց լիցքավորման անցնել ավելի քան 6000 կմ: Ջրածնային լցակայանների դեֆիցիտից ելնելով՝ զբոսանավը կհամալրվի պահուստային դիզելային շարժիչով:Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է $112 մլրդ: Մինչ օրս նա զբոսանավերը վարձակալում էր, սեփական զբոսանավ չուներ: «Նոր գնումն ընդգծում է միլիարդատիրոջ հետաքրքրությունն այլընտրանքային վառելիքների եւ նոր տեխնոլոգիայի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա նվազեցնել գործարանների եւ տրանսպորտի գործունեության հետեւանքով առաջացող աղտոտվածությունը»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 2748