Նախագահն աջակցություն է հայտնել AmCham-ի առաջարկություններին

05.02.2020 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Ամերիկայի առեւտրի պալատ #AmCham
Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) անդամներն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին են ներկայացրել իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Արմեն Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:

Նախագահն առանձնացրել է նաեւ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը:

Նա անդրադարձել է այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին եւ Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ։
Դիտում՝ 1810

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW