ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019-ի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձիք մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկ:«Այն ֆիզիկական անձիք, որոնք 2019-ի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ, պարտավոր են մինչեւ գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի¬չի յուրաքանչյուր ձիա¬ուժ հզորության հա¬մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից»,- մանրամասնում են ՊԵԿ-ից։ՀՀ Հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ «Օտարումը՝ մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետեւաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն։Այսպիսով, 2019-ի հունիսի 29-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձիք մինչեւ 2020-ի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է՝1. Հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար եւ կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ - այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,կամ - առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, 2. Կատարել եկամտային հարկի վճարումը՝ բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Tweet Դիտում՝ 3303