Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

03.02.2020 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Խոջոյան #նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

2008-ին Արման Խոջոյանն ավարտել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, «Տեխասի Էյ ընդ Էմ» համալսարանի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի համատեղ ծրագիրը:

2013-ին ստացել է Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2009-ից 2019-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար, 2010-ից 2019-ին՝ «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ-ում որպես վերամշակման ոլորտի ղեկավար:

2019-ից սկսած՝ Արման Խոջոյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ղեկավարել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ» եւ «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի եւ գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերը:
Դիտում՝ 8238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW