ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող գույքահարկի տեսակները, որոնց նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական եւ արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում մշակել նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը, որը կդրվի նաեւ հանրային քննարկման: Հանրապետությունում առկա բոլոր տեսակի անշարժ գույքի ընդհանուր թիվը կազմում է 1 279 000: Tweet Դիտում՝ 1556