Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը ցուցադրել է, թե ինչ տեսք կունենա մետաղադրամը, որը կթողարկեն պետության՝ Եվրոպական միությունից դուրս գալուց հետո։Ինչպես հաղորդում է RBC-ն, 50 պենս անվանական արժեքով մետաղադրամի վրա դաջված է «Խաղաղություն, բարգավաճում եւ ընկերություն բոլոր ժողովուրդների հետ» գրառումը։ Նշված է նաեւ ամսաթիվը՝ հունվարի 31-ը․փաստաթղթերի համաձայն՝ հենց այդ օրը Մեծ Բրիտանիան պետք է պաշտոնապես դուրս գա Եվրոպական միության կազմից։ Այդ ժամանակ էլ Brexit-ին նվիրված 3 մլն մետաղադրամ հասանելի կլինի բանկերում, փոստային բաժանմունքներում, խանութներում՝ երկրի ամբողջ տարածքում։ Եվս 7 մլն մետաղադրամ շրջանառության մեջ կհայտնվի մինչեւ տարեվերջ։ 22.01.2020 | 15:49 Queen խմբին նվիրված հուշադրամներ են թողարկվել Ինչպես նշված է բրիտանական դրամատան կայքում, Brexit-ին նվիրված մետաղադրամները կթողարկվեն արծաթե եւ ոսկե տարբերակով, ինչպես նաեւ երկու մետաղադրամներից կազմված հավաքածուի տեսքով։ Ըստ ֆիննախի հայտարարության՝ ավելի քան 13 հազ. մարդ արդեն հարցում է ուղարկել՝ մետաղադրամները ստանալու համար։ Tweet Դիտում՝ 3330