Ներկայացվել է «Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը» ֆիլմը

17.01.2020 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #Ամուլսար
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացնում է «Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը» կարճ ֆիլմը, որը պատմում է Գնդեվազ ու Ջերմուկ համայնքերում տիրող իրավիճակի մասին:

«Համայնքի բնակիչները պատմում են, թե ինչպես է համայնքն ահաբեկում Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը: Արտագաղթ, աղքատություն, վախի մթնոլորտ, լռեցված ու օրենքի հետեւողական ոտնահարումից անպաշտպան համայնք՝ Ջերմուկի ու Գնդեվազի իրական պատկերը:

Մեզ հաճախ են հարցնում, թե եթե ճանապարհը փակող ակտիվիստների միջոցառումներին 100 մարդ է հավաքվում, ինչո՞ւ են լռում այդ համայնքների մի քանի հազար բնակիչները: Այս տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես են արդեն երկրորդ տարին ամենակոպիտ ձեւով ոտնահարվում օրենքը, մարդու իրավունքներն ու ինչու են մարդիկ վախենում խոսել»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 2080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW