ՊԵԿ հայտարարությունը մեքենաների նախնական հայտարարագրման մասին

16.01.2020 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ավտոմեքենա #մաքսազերծում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ավտոմեքենայի ներկրման համար 2019-ի նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին:

«Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019-ի դրույքաչափերը, մաքսային ձեւակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն՝ պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաեւ ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին»,- նշել են ՊԵԿ-ում:


Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ամբողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:
Դիտում՝ 2024

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW