Երեւանում 500 վերելակ կփոխարինվի նորով

10.01.2020 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #վերելակ
2020-ին Երեւան քաղաքում կտեղադրվի 500 նոր վերելակ։

«Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները»,-Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։

Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Դիտում՝ 4625

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW