Ռուբեն Վարդանյան. «21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, եւ դա ֆանտաստիկ է»

20.12.2019 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #ՀՊՏՀ #դասախոսություն
«Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, հայ գործարար Ռուբեն Վարդանյանն այսօր դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ):

Հյուրին ներկայացրել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումը ՀՊՏՀ-ականների համար սպասված է, ապա արժեւորելով Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, մասնավորապես կրթական նախաձեռնությունները:

Ռուբեն Վարդանյանի ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես 21-րդ դարում պլանավորել սեփական կյանքը հետագա 20 տարվա կտրվածքով (Как в XXI веке планировать свою жизнь на 20 лет вперед): Բանախոսությունը ուսուցանող էր, բազմաբովանդակ, հայրենասիրության, մարդասիրության, գիտելիքի ու կրթության մասին:

«Բանախոսությունը լսարանի հետ անկեղծ զրույց էր՝ տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերների պարագայում մրցունակ լինելու, նորարարական գաղափարներ իրագործելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու, փոփոխություններից չվախենալու, փոքր ու զարգացող երկրում կայանալու, ապագայի տեսլականն ուրվագծելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման երկրորդ հատվածը հարց ու պատասխան էր. անվանի գործարարը պատասխանել է լսարանի հարցերին:  «21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, եւ դա ֆանտաստիկ է»,- հանդիպումը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:




Դիտում՝ 4648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW