Տնտեսական հիմնախնդիրները՝ ՀՊՏՀ-ի նոր տեղեկագրում

16.12.2019 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Դիանա Գալոյանը #«Ամբերդ»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տնտեսական արդիական խնդիրների մասին գիտահանրամատչելի տեղեկագիր է թողարկել:

ՀՊՏՀ-ից հայտնում են, որ հետազոտական կենտրոնի «Ամբերդ» տեղեկագիրը լույս է տեսնելու երկամսյա պարբերականությամբ եւ ներկայացնելու է տնտեսական ամենատարբեր խնդիրների մասին փորձագիտական մոտեցումներ եւ կարծիքներ:

Անդրանիկ համարում 10 խորագրի ներքո ներկայացված է 14 հոդված՝ տնտեսություն, ֆինանսներ, սոցիալական քաղաքակա¬նություն, տարածքային զարգացում, մրցակցություն, կրթություն եւ այլ թեմաներով:

«ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը սույն տեղեկագրով առաջին անգամ լայն հանրությանը կներկայացնի տնտեսական տարբեր հարցերի շուրջ փորձագիտական կարեւոր տեղեկատվություն»,- ասել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:


«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի խոսքով՝ տեղեկագրի գլխավոր նպատակն է գիտահանրամատչելի ձեւաչափով տեղեկություններ մատուցել հասարակության ոչ միայն մասնագիտական, այլեւ լայն զանգվածներին, որոնք հետաքրքրված են տնտեսական հնչեղություն ունեցող այս կամ այն խնդիրներով:
Դիտում՝ 2648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW