Հայաստանն ու ԱՄՀ-ն կընդլայնեն գործակցությունը

10.12.2019 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #Նաթան Փորթեր
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, տեղեկացնում են նախարարությունից:

Ատոմ Ջանջուղազյանը Նաթան Փորթերին է ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ եւ կանխատեսումներ՝ նշելով, որ այն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա:

Նախարարն անդրադարձել է նաեւ ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, հարկաբյուջետային թափանցիկության եւ հաշվետվողականության միջոցով ներդրումների ներգրավմանը, պարտքի կառավարելիությանը եւ կապիտալ շուկայի զարգացման ռազմավարությանը:

Նա կարեւորել է ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու վերջինիս օժանդակությունը կարողությունների զարգացման համատեքստում:
Դիտում՝ 1207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW