Արմեն Սարգսյանը կատարցի ներդրողներին հրավիրել է Հայաստան

21.11.2019 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Կատար
Պաշտոնական այցով Կատարում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների եւ ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների եւ գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլեւ երկրի սահմաններից դուրս։

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ առաջարկել։

Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, երկու երկրների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը նախագահը լավ հնարավորություն է համարել ոչ միայն զբոսաշրջության, այլեւ երկկողմ գործարար կապերի զարգացման համար։

«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հսկա ժառանգությամբ ու հնագույն պատմությամբ երկիր է, այլեւ ունի բավականին արագ զարգացող զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտ, նաեւ՝ կայացած բանկային համակարգ։ Այնպես որ, հրավիրում եմ Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին եւ գործարար հնարավորություններին, ձեզ համար բացահայտելու մեր երկիրը։ Մեր դուռը բաց է ձեզ համար»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից Հայաստանի նախագահը հեռանկարային է համարել զբոսաշրջության, գիտության, կրթության եւ տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, ոսկերչության եւ այլ ոլորտներ։

Կատարի գործարարների ասոցիացիայի անդամները Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարցի գործարարների այց կազմակերպել Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։
Դիտում՝ 1246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW