Շվեդական OMX-ը դարձավ ՀՖԲ եւ Կենտրոնական դեպոզիտարիայի 100 տոկոսանոց սեփականատերը
07.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 7 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Շվեդական OMX բորսային օպերատորն այսօր դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի (Armex) եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերը:
Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են Հայկական ֆոնդային բորսայում: Այստեղ նաեւ նշել են, որ մոտ ժամանակներս կկազմավորվի Armex-ի նոր Խորհուրդը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2007 թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի կառավարությունն ու շվեդական OMX բորսայի օպերատորը համաձայնագիր կնքեցին Հայաստանի Ֆոնդային բորսայի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի առք ու վաճառքի մասին:
2007 թ. հունիսի 6-ին OMX Group-ի փոխնախագահ Հենրի Բերգսթրոմն Երեւանում հայտարարել էր Հայաստանի կապիտալի շուկայում “հեղափոխության” անհրաժեշտության մասին: Նա նշում էր, որ ներկայումս Հայաստանի կապիտալի շուկան գտնվում է վերակենդանացման վիճակում, “երբ դժվար է շնչել եւ սնվել, իսկ սիրտը վատ վիճակում է”: Սակայն, նշել էր նա, “առկա է շուկայի մասնակիցների կամքը եւ պատրաստակամությունը` աջակցելու վերակենդանացման գործընթացին”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: