Սեպտեմբերին ուղեւորահոսքն աճել է 16,5%-ով

21.10.2019 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ուղեւորահոսք #Զվարթնոց #Շիրակ
Սեպտեմբերին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 324 755 մարդ՝ 2018թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16,5%-ով:

2019-ի սեպտեմբերին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 18,8%-ով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262 816 ուղեւոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312 240 ուղեւոր:

2019-ի սեպտեմբերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 12 515 մարդ: 2018-ի նույն ամսվա 15 904 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21,3%:

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2 396 966 մարդ, որը 11,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 13,3%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:
Դիտում՝ 4664
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW