Կոնվերս Բանկն առաջարկում է Visa Pay Sticker-ներ, առաջիկայում՝ նաեւ Mini Fob-եր

16.10.2019 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Visa Pay Sticker #Mini Fob
Կոնվերս Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները եւ  հանդես է գալիս հերթական առաջարկով:

Մասնավորապես, բանկն իր հաճախորդներին է առաջարկում վճարային քարտերից զատ կիրառել Visa Pay Sticker-ներ: Դրանք հիմնական քարտին կցված Visa Classic տեսակի անհպում քարտային պիտակներ են, որոնք կարելի է ամրացնել հեռախոսներին կամ աքսեսուարներին եւ օգտագործել անհպում եղանակով գնումների/վճարումների, ինչպես նաեւ կանխիկացումների համար:

«Visa Pay Sticker-ով մինչեւ 10 000 դրամի/համարժեք արտարժույթի գործարքների, գնումների պարագայում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում:

Մեկ վճարային քարտին կարելի է կցել մի քանի Visa Pay Sticker-ներ, որոնք կարելի է  ձեռք բերել բանկի մասնաճյուղերում, իսկ առաջիկայում նաեւ առցանց՝ բանկի կայք էջում:

«Կոնվերս Բանկն առաջիկայում հանդես կգա եւս մեկ՝ աննախադեպ առաջարկով, իր հաճախորդներին առաջարկելով օգտվել նաեւ Mini Fob-երից: Mini Fob-ը հիմնական քարտին կցված Visa Classic տեսակի չափերով փոքր անհպում քարտ է, որը բանկի կողմից կտրամադրվի իր աքսեսուարով: Կիրառությունը նույնն է, ինչ պիտակներինը:

Թե՛ պիտակը, թե՛ Mini FOB-ը կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կորստի դեպքում դրանք հնարավոր է բլոկավորել»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 12795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW