ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հայտարարություն է տարածել

11.10.2019 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Դիանա Գալոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որը պատրաստվել է 1in.am-ի հարցմանն ի պատասխան:

Հայտարարությունում ասված է.

«Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության եւ այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձեւ ալիք, որը, ցավոք, որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու եւ աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»: Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված:


Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու եւ համապատասխան գնահատական տալու խնդրանքով:

Հայցում եմ նաեւ 008 մասնագիտական խորհրդի եւ ընդդիմախոսներիս ներողամտությունը, քանի որ իմ այս քայլը բնավ նպատակ չունի կասկածի տակ դնելու իրենց մասնագիտական եզրակացությունը, այլ պայմանավորված է իմ մի քանի գիտական հոդվածների մասին շարունակաբար տարբեր հարթակներից հնչեցվող գնահատականներով, որոնք էապես ազդում են ՀՊՏՀ վարկանիշի վրա եւ վնասում են բուհում ձեւավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը»:
Դիտում՝ 7314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW