Չիլիական կողմը հետաքրքրված է հայկական ապրանքների արտահանմամբ

11.10.2019 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոդրիգո Յանյես #Վարոս Սիմոնյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հայաստան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները։

Չիլիի արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ չիլիական կողմը հետաքրքրված է բացահայտելու ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները

Վարոս Սիմոնյանը տեղեկություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության եւ երրորդ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերի վերաբերյալ՝ ինչպես ստորագրված համաձայնագրերի, այնպես էլ բանակցվող փաստաթղթերի։

Չիլիի արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի հետ բարձր մակարդակի համագործակցությունը տնտեսական ոլորտում անհրաժեշտություն է։

Ռոդրիգո Յանյեսը նաեւ հետաքրքրություն է հայտնել դիտարկելու հայկական ապրանքների արտահանումը դեպի Չիլի։
Դիտում՝ 6220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW