Քիշնեւում ներկայացվել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը

11.10.2019 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Անդրանիկ Գրիգորյան
ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կողմից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կազմակերպված «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում հանդես է եկել ազգային արժույթով վարկավորման վերաբերյալ ելույթով:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի քանի կարեւոր դրույթների. մասնավորապես՝ զարգացող երկրներում ազգային արժույթների ընկալման անհրաժեշտ փոփոխությունները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ազգային արժույթով ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը:

Խոսնակը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը, պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:
Դիտում՝ 2126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW