Իրանը պատրաստ է ընդլայնել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները

01.10.2019 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հասան Ռոհանի #Նիկոլ Փաշինյան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երեւանում ասել է, որ պատրաստ է ընդլայնել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները:

«Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու եւ արեւի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ եւ ենթակառուցվածքների զարգացմամբ»,- ասել է Հասան Ռոհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Հասան Ռոհանիի խոսքով՝ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ Հայաստանում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:
Դիտում՝ 1610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW