THALES Group-ը քննարկում է Հայաստանում գործունեության հեռանկարները
05.09.2019 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն




«Բարի գալուստ Հայաստան: Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»,- ասել է նախարարը:
Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը ծանոթանում է Հայաստանում առկա հնարավորություններին՝ այստեղ գործունեություն ծավալելու եւ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաեւ նորարարական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:
Երկուստեք կարեւորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:
THALES Group-ը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր եւ մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության ոլորտներում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: