ԿԲ-ն հայտարարում է աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ
16.08.2019 | 21:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

Արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետեւյալ նվազագույն չափանիշներին.
• լինի անկախ Կենտրոնական Բանկից, մասնավորապես`
- Կենտրոնական Բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը,
- որեւէ կերպով ներգրավված չլինի Կենտրոնական Բանկի որոշումների կայացման գործընթացում,
- չլինի Կենտրոնական Բանկի եւ/կամ ֆինանսական համակարգի մասնակիցների եւ դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ,
• ունենա միջազգային ճանաչում՝ համաձայն ԿԲ մասին օրենքի 16 հոդվածի պահանջների,
• աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան աշխատանքային փորձ եւ միջազգային հաշվապահական եւ/կամ աուդիտորական որակավորումներ:
Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին:
Վեց տարի անընդմեջ Կենտրոնական Բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել մրցույթին:
Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ հասցեով` ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյան 6, ՀՀ Կենտրոնական Բանկ:
Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2019թ. սեպտեմբերի 20-ը ժամը 17:00:
Մրցութային հայտերով ներկայացված «մրցույթի տեխնիկական առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին ժամը 17:00-ին:
Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատումը եւ «մրցույթի գնային առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին:
Մրցութային հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկների գնահատումը եւ մրցույթի արդյունքների ամփոփման նիստը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին:
Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է ՀՀ Կենտրոնական Բանկի ինտերնետային կայքի «Մրցույթներ» բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Կենտրոնական Բանկի գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանին: Հեռախոս՝ (374 10) 592-581, Էլ-փոստ՝ ara.chalabyan@cba.am
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: