Կոնվերս Բանկը երկարաձգել է «Կոնվերս 25» ակցիան: Դրա շրջանակում բանկն առաջարկում է ներդնել նույնանուն ավանդը բանկում մինչեւ 2019թ. դեկտեմբերի 30-ը՝ դրամային ավանդի համար առաջին տարվա ընթացքում մինչեւ 9.5%, իսկ դոլարային ավանդի համար՝ մինչեւ 5% տարեկան տոկոսադրույքով: Ինչպես նշել են բանկում, ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9.75% եւ 5.5%:Տոկոսադրույքների առավելագույն շեմը հաշվարկվում է բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք:««Կոնվերս 25» ավանդատեսակը գործարկվել է բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում եւ այսօր հաճախորդների կողմից ամենապահանջված պրոդուկտներից է: Թվային հարթակներով ներդրման բարձր տոկոսադրույքի շնորհիվ վերջին շրջանում նկատվում է այդ եղանակով ավանդադրման ծավալների զգալի աճ: 2019թ. ընթացքում Ինտերնետ Բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով ներդրվել է այս ավանդատեսակի պորտֆելի ընդհանուր ծավալի մոտ 20 տոկոսը: Ակնկալում ենք, որ գրավիչ պայմանների շնորհիվ պորտֆելի զգալի աճի միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում»,- նշել են Կոնվերս Բանկում: «Կոնվերս 25»-ը 25 ամիս ժամկետով ներդրվող ավանդը է: Դրա շրջանակում բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման ճկուն եւ շահավետ պայմաններ։ Ընդ, որում, ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդը պահպանում է տոկոսագումարը՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել:«Կոնվերս 25» այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով: Tweet Դիտում՝ 10298