«Նաիրի Ինշուրանս». Հեղափոխական առաջարկ ՏՏ աշխարհի համար

27.07.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նաիրի Ինշուրանս»
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ներկայացնում է հեղափոխական առաջարկ ՏՏ փոքր ընկերությունների համար։

Ընկերությունում նշել են, որ Medical Back up ապահովագրական փաթեթը մշակված է՝ հաշվի առնելով փոքր ընկերությունների կարիքները։

«Դեռ երբեք բժշկական ապահովագրությունը 10+ ընկերությունների համար այսպիսի շահավետ պայմաններ չի ունեցել։

Ամբողջ աշխարհում ՏՏ ընկերություններն այսօր շատ արագ են զարգանում ու մեծանում։ Մեր երկրի գլխավոր ռեսուրսը մտավոր ներուժն է․ մենք կարեւորում ենք, որպեսզի այդ ռեսուրսը մնա պետության ներսում եւ նպաստի երկրի զարգացմանը։

Հաջողության ձգտող յուրաքանչյուր ՏՏ ընկերություն փորձում է լինել գրավիչ գործատու ոլորտի լավագույն մասնագետների համար, լինել մրցունակ, առաջարկել աշխատանքային նպաստավոր պայմաններ՝ բարձր աշխատավարձ, արտոնությունների փաթեթ, բժշկական ապահովագրություն եւ այլն։ Հատկապես ապահովագրության առումով փոքր, ստարտափային ընկերություններին դժվար է մրցակցել խոշոր ընկերությունների հետ, քանի որ ապահովագրական ընկերությունները մեծ ձեռնարկություններին առավել շահավետ պայմաններով ապահովագրական փաթեթներ են առաջարկում, քան՝ փոքր ընկերություններին։

Որպես ապահովագրական ոլորտի փորձագետ՝ մենք ուսումնասիրել ենք ՏՏ ոլորտի կարիքներն ու ստեղծել ենք հատուկ փաթեթ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար, որպեսզի 10+աշխատակից ունեցող փոքր ընկերություններն ու ստարտափերը կարողանան իրենց աշխատակիցներին առաջարկել այնպիսի ապահովագրական փաթեթներ, որոնք մինչ այդ հասանելի են եղել միայն խոշոր ընկերությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Medical Back up ապահովագրական փաթեթ ունեցող անձը կարող է օգտվել բժշկական տարբեր ծառայություններից անվճար, մասնավորաբար․

- Շտապ բժշկական օգնություն
- Բժիշկ-թերապեւտի տնային կանչ
- Հիվանդանոցային բուժօգնություն եւ խնամք (ներառյալ՝ ինֆեկցիոն հիվանդությունների, կոտրվածքների, այրվածքների, թունավորումների (եւ այլն) բուժում, սրտանոթային, անոթային, նյարդավիրաբուժական (եւ այլն) վիրահատություններ եւ միջամտություններ, վճարովի հիվանդասենյակի տրամադրում եւ այլն)
- Քրոնիկ հիվանդությունների բուժում
- Ամբուլատոր ծառայություններ
- Դեղորայքի եւ բժշկական պարագաների ձեռքբերում
- Ակնաբուժական ծառայություններ,շ
- Հղիություն եւ ծննդօգնություն (ներառյալ՝ կեսարյան հատում, հետծննդաբերական ծախսեր),
- Ուռուցքաբանական ծառայություններ (օնկոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժում, ճառագայթային բուժում կամ քիմիաթերապիա)
- Կանխարգելիչ բուժզննում,
- Ատամնաբուժություն եւ այլն։

10+ ՏՏ  ընկերությունների համար նախատեսված Medical Back up ապահովագրական փաթեթի պայմաններն են՝ «Medical Back up. Մենք գիտենք, թե ինչպես հոգ տանել ձեր աշխատակիցների առողջության մասին»։

««Նաիրի Ինշուրանս»-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով: Ընկերությունը հատուկ շեշտադրում է կատարում բժշկական ապահովագրության վրա՝ նպատակ ունենալով մեր երկրում ներդնել եւ զարգացնել հանրային առողջության պահպանման մշակույթը։ «Նաիրի Ինշուրանսը» շուկայում ներկայանում է նաեւ բացառիկ առաջարկներով, ինչպիսին են, Just Casco, Car Assistant ապահովագրական փաթեթները:

Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են ողջ երկրի տարածքում»,- ամփոփել են ընկերությունում:
Դիտում՝ 2588
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW