ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր

04.07.2019 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #VLV
Իր 15-ամյակի կապակցությամբ VLV ընկերությունը կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում պարգեւատրել է լավագույն գործընկերների:

VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր:

«Բանկը 2012 թվականից աշխատում է VLV ընկերության հետ ու ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում: 7 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է լավագույն գործընկերոջ տիտղոսը:

Մրցանակը ստացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գեւորգյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկար տարիների համագործակցում է Հայաստանի խոշոր առեւտրային ընկերությունների հետ ու պահպանում է առաջատար դիրքեր լավագույն գործընկերների ցանկում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 9902

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW